Յունիբանկը՝ առաջատար POS վարկերի գծով

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. 2021 թ. 4-րդ եռամսյակում Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջատարը POS վարկերի գծով՝  և տրված վարկերի քանակով, և ծավալով:  2021թ. արդյունքներով՝  բանկը նաև պահպանել է առաջատար դիրքը POS վարկերի քանակով: Յունիբանկին բաժին է ընկնում  շուկայի 21%, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Ապառիկ ապրանքներ գնելու համար վարկերը ձևակերպվում են բանկի ավելի քան 500 գործընկեր խանութներում: Ապրանքների հիմնական տեսականին, որոնց համար վարկեր են տրամադրվել խանութներում, կենցաղային և համակարգչային տեխնիկան է, հեռախոսները և այլն:

Հայտերի մշակման արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Յունիբանկը լիովին ավտոմատացրել է վարկային սքորինգը և ներդրել արհեստական բանականության տեխնոլոգիան: Նորարարական ավտոմատացված համակարգի օգնությամբ 2021 թվականին մշակվել է ավելի քան 400 000 հայտ: «Մեր նպատակն է՝ հաճախորդին հնարավորություն տալ հեշտ և հարմարավետ ձեռքբերել ապրանքը՝ ապառիկ: Մեր վարկատեսակների հանդեպ պահանջարկն աճում է տարեցտարի, նշանակում է՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Յունիբանկի հաջողության գրավականներից է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, որը հաճախորդների համար էապես պարզեցնում է վարկավորման գործընթացը, այդ թվում՝ մարզերում»,- նշում է Յունիբանկի  Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img