ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային գիծ է տրամադրել Հայաստանի խոշորագույն ձկնարտադրող ձեռնարկություններից մեկին՝ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին։ Պայմանագրային գումարը 130 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 36 ամիս։ Բանկի կողմից տրամադրված միջոցները թույլ կտան ընկերությանը ավելացնել արտադրական հզորությունները և ձկնամթերքի տեսականին, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 9 տարի է հաջողությամբ համագործակցում է «Մակ Ֆիշ» ընկերության  հետ՝ տրամադրելով ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչը թույլ է տալիս ընկերությանն ակտիվ զարգանալ։ Տնտեսության իրական հատվածին աջակցությունը Բանկի առաջնահերթ խնդիր է: Նոր համագործակցությունը խթանիչ կհանդիսանա մեր հաճախորդների բիզնեսի առաջընթացի համար, մասնավորապես, ապահովելով  Հայաստանում ձկնարդյունաբերության աճը և դրա լայն հասանելիությունը դեպի արտահանման շուկաներ»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

 «Մեր հիմնական ֆինանսական գործընկերոջ աջակցության շնորհիվ մենք կարողացանք իրագործել բիզնեսի զարգացման ծրագիրը: Մեզ հաջողվեց ոչ միայն ընդլայնել արտադրությունը և ավելացնել առաջարկվող տեսականին, այլ նաև էապես բարելավել տեղական ձկնամթերքի որակը, մեր ապրանքանիշը ճանաչելի դարձնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում»,- նշում է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Սերգեյ Դավթյանը։

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Մաքս Ֆիշ» ընկերությունների խմբի անդամ, այն ձկնաբուծության խոշորագույն ներկայացուցիչներից է Հայաստանում։ Հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է՝ թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցում և վերարտադրություն, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուր։ Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է և մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի խոշորագույն մանրածախ ցանցերում։ Ընկերությանն են պատկանում Արարատի մարզի մի քանի գյուղերում արհեստական ​​ձկնաբուծության համար նախատեսված լողավազաններ՝ մոտ 14 հա ընդհանուր մակերեսով, որտեղ միաժամանակ կարելի է պահել մոտ 2 250 տոննա ձուկ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img