Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ ԱՌԿԱ/. Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի երկու նոր շենքերը գրեթե պատրաստ են շահագործման. 36 բնակարանի նոր շահառուները երկրաշարժից հետո տնակներում բնակվող քաղաքացիներն են, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Եվս երկու շենք կառուցման փուլում է. 44-օրյա պատերազմից հետո որոշվեց այս նոր մասնաշենքերում բնակարաններ տրամադրել նաև պատերազմի մասնակից և հաշմանդամություն ձեռք բերած տղաներին։ Շենքերը հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկերն Ակբա բանկն ու Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապաններն են։ Շենքերի կառուցման համար բանկն իր շահույթից տրամադրել է 100 միլիոն ՀՀ դրամ։

«Շենքերը կայուն են, կառուցված են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիայով: Շենքերի տանիքը թեք է, որն ինքնանպատակ չէ. տեղադրվել են արևային պանելներ, իսկ թեքությունը համապատասխանում է արևային պանելին։ Բնակարանները կահավորված են, շենքերն ամբողջությամբ պատրաստ են։  Ծրագրում ունենք ևս երկու շենք, որ պետք է կառուցենք՝ 7 ու 9 հարկանի: Այս շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց, գործելու են վերելակներ: Այս շենքերը 58 բնակարան կունենան»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարության պատասխանատու,  շինարար խորհրդատու Արմեն Ղազարյանը:

Նորակառույց շենքերն ունեն նաև հատուկ տարածք` ստեղծագործելու համար։ Արվեստի սիրահարները կարող են ոգեշնչում փնտրել և առանձնանալ նորակառույցների տանիքում, որը նախագծվել է հատուկ նրանց համար։

2012-ին Ակբա բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Հայաստանում առաջին անգամ թողարկեց բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:  Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է «Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img