Ամանորյա նախաձեռնություն՝ Բիբլոս Բանկ Արմենիայի և «Զինվորի տան» համատեղ ջանքերով

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/.  Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել` համագործակցելով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության հետ, ինչի արդյունքում Բանկի գործընկերներն ու հաճախորդները որպես ամանորյա նվեր ստացել են «Գեղեցկություն զինվորներից» նախագիծի շրջանակում վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաներ, հաղորդում է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախագիծը «Զինվորի տան» առաջին բիզնես նախաձեռնությունն է, որն ամբողջությամբ համադրում և վարում են հենց իրենք՝ վիրավորում ստացած զինծառայողները։ Կոմպոզիցիաները հավաքվում են օրգանական ապակուց պատրաստված տուփերի մեջ՝ հատուկ ֆերմաներում բուծված ու Հայաստան ներմուծված բնական թիթեռներով։ Ծրագրի նպատակը շահառուներին ակտիվ կյանք վերադարձնելն է, նրանց աշխատանքով ապահողելը, կյանքի որակի բարձրացումը և սոցիալական վերաինտեգրումը:

Библос

«Բիբլոս Բանկ Արմենիայի այս ամանորյա նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աջակցելու մեր քաջ հայրենակիցներին և նպաստելու համայնքի զարգացմանը, որի հետ աշխատելու և որին սպասարկելու պատիվն ունենք: Բանկի ողջ անձնակազմը երախտագիտության խորը զգացումով է լցված հայրենիքի պաշտպանի նկատմամբ, և մենք խրախուսում ու աջակցում ենք ծրագրերի, որոնք նպաստում են զինվորների սոցիալական վերաինտեգրմանը: Զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաները գործընկերներին ու հաճախորդներին նվիրելով՝ Բանկն իր համեստ ներդրումն ունեցավ ոլորտում արվող ահռելի աշխատանքում»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Զինվորի տունն» առանցքային դեր է խաղում զինծառայողների բարեկեցության ու առողջության բարելավման գործում, իսկ նման նախագծերը նաև զբաղվածության խնդիրը լուծելու նպատակ ունեն:

Библос

«Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ողջունեց այս արդյունավետ համագործակցությունը` շնորհակալություն հայտնելով Բիբլոս Բանկ Արմենիային՝ վիրավոր զինվորների հետ միասին այս տարի յուրահատուկ նվեր ստեղծելու համար։

««Գեղեցկություն զինվորներից» ՍՊԸ-ն սոցիալական ձեռնարկության մոդելով նախագիծ է: Կազմակերպությունում ներգրավված են զինհաշմանդամներ, որոնք պատրաստում են կոմպոզիցիաներ բնական թիթեռներով: Բիզնես նախագծի նպատակը մեր շահառուների զբաղվածության խնդրի լուծումն է՝ նրանց աշխատանքով ու կայուն եկամտով ապահովելու միջոցով: Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել կազմակերպությունը՝ ներգրավելով էլ ավելի մեծ թվով տղաների, որոնք կստեղծագործեն արվեստի ամենատարբեր ճյուղերում»,- ասում է «Զինվորի տուն» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Библос

Նախաձեռնության շրջանակում կոմպոզիցիաների վաճառքից ստացված ամբողջ հասույթը, (16,000,000 ՀՀ դրամ) ուղղվելու է «Զինվորի տան» շահառուների համար իրականացվող առողջապահական, կրթական, սոցիալական և այլ բարեգործական ծրագրերին։

«Զինվորի տուն» ՀԿ մասին

«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ խեղում, վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնդիրներով: 2018 թվականին հիմնված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում շահառուներին տրամադրվում է անվճար բարձրակարգ վերականգնողական բուժում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Պրոթեզավորման կենտրոնում պրոթեզավորվել են ինչպես 2020 թվականի պատերազմի հետևանքով, այնպես էլ այլ տարիներին հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած տղաները: «Զինվորի տունն» օգնում է զինհաշմանդամներին ստանալ կրթություն և աշխատանք՝ կազմակերպելով կրթական մի շարք ծրագրեր՝ Երևանում և մարզերում ապրող զինհաշմանդամների համար։

Библос

Բիբլոս Բանկ Արմենիայի մասին

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img