2022 թ.-ին ՎԶԵԲ-ը 117 միլիոն եվրոյի ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. 2022 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ 

Ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին ասել է․ «Մենք տրամադրել ենք առևտրի ֆինանսավորման աջակցություն և օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ և թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը և պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրոկությունից։ Մենք նաև ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»:

ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել ՓՄՁ-ներին՝ երեք գործընկեր բանկերին տրամադրելով մինչև 24 միլիոն եվրո վարկային գծեր բիզնեսների (այդ թվում՝ կին ձեռներեցների) հետագա վարկավորման համար՝ մրցունակության, էներգաարդյունավետության, տնտեսական ճկունության և ներառականության բարելավման նպատակով։ Այս վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործընկերների․ ԵՄ-ի, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ն աջակցել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ 74 միլիոն եվրո գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում։

ՎԶԵԲ-ը նաև 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ ավելի հուսալի և արագ ինտերնետ կապի ֆինանսավորման նպատակով՝ օգնելով բարելավել կապի հնարավորությունները Հայաստանի 450,000 տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար:

Այս ֆինանսավորմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին բիզնես խորհրդատվություն է տրամադրել՝ իրականացնելով 49 խորհրդատվական ծրագրեր և շուկայի զարգացման 15 միջոցառումներ ու վերապատրաստման դասընթացներ: Տպավորիչ է այն փաստը, որ շահառուների 92 տոկոսը հայտնել է եկամուտների աճի և արտադրողականության բարելավման մասին:

Ի լրումն ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակել է ներգրավված լինել նաև քաղաքականության վերաբերյալ երկխոսությունում: Բանկը նպաստել է տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը և աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին քրաուդֆանդինգի կարգավորող շրջանակի ներդրման գործում՝ օգնելով գործարկել քրաուդֆանդինգի առաջին հարթակը:

Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից, ինչպես նաև աջակցություն ստանում ՎԶԵԲ-ից, շարունակել է իր աշխատանքը Էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի մի շարք բարելավումների (օրինակ՝ անվճարունակության շրջանակի արդիականացման) ուղղությամբ։

Բանկի՝ գենդերային և ներառականության ռազմավարություններին համահունչ, ՎԶԵԲ-ը շարունակել է իր ծրագրերում գենդերային ներառումը խթանելու ջանքերը՝ հավասար հնարավորություններ ստեղծելով տղամարդկանց, կանանց և երիտասարդների համար, հատկապես գյուղական վայրերում: Հայաստանում Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան 2 միլիարդ եվրո, որի 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img