Արտարժութային բիզնես վարկ սկսած 6%-ից

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով հաճախորդակենտրոն քաղաքականությանը և հաշվի առնելով ցածր տոկոսադրույքով վարկերի պահանջարկը, հանդես է գալիս նոր վարկային առաջարկով ինչպես փոքր և միջին, այնպես էլ խոշոր ձեռնարկությունների համար, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։    

Արտարժութային վարկերը կտրամադրվեն նվազագույնը 50,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարի չափով, մինչև 36 ամիս մարման ժամկետով, սկսած 7% տարեկան տոկոսադրույքից ԱՄՆ դոլարով վարկի դեպքում և 6%-ից՝ եվրոյով վարկի դեպքում։  

Բիզնես վարկը տրամադրվում է ակցիայի շրջանակում՝ շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքի մարման, հիմնական միջոցների ձեռքբերման, կապիտալ ներդրումների իրականացման և ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով մինչև սույն թվականի ապրիլի 28-ը։ «Կառուցել բիզնես, որը կաշխատի․ այս վարկատեսակի հիմքում դրված է բիզնեսի զարգացման և արդյունավետ պլանավորման տեսլականը։ Բիզնեսը հաջողում է նպատակային որոշումների կայացման և կայուն գործընկերոջ ընտրության շնորհիվ։ Մրցակցային պայմաններով արտարժութային այս բիզնես վարկը ևս մեկ լուծում է՝ միտված բիզնեսի առաջխաղացմանը, որն ուղղորդվում է շուկայի զարգացման և սպառողների  պահանջների բավարարման տրամաբանությամբ»,-նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավար Կարեն Դավթյանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img