Գորիսում երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն նոր դասասենյակում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. Գորիսի Յուրի Բախշյանի անվան 3-րդ հիմնական դպրոցում երեխաներն արդեն ունեն սիրելի նոր անկյուն. նրանց համար ֆրանսերենի ուսուցման նոր դասասենյակ է բացվել, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով, կրթական նյութերը և գրականությունը բերվել է Ֆրանսիայից՝ ինտերակտիվ ու արդյունավետ  դասեր կազմակերպելու նպատակով:

Դպրոցի ֆրանսերենի դասասենյակը կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ։

«Կա ամեն բան, որ հնարավորինս բազմակողմանի ու արդյունավետ կազմակերպվեն ֆրանսերենի դասերը։ Մենք գիտենք, որ օտար լեզվի իմացությունը նոր պատուհան է բացում անհատի առջև, փորձում ենք խթան հանդիսանալ, որ երեխաները հեշտությամբ հաղթահարեն լեզվի դժվարությունները, յուրացնեն ու հաճույքով հաճախեն դասերին»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ։ Միասին ստեղծել ենք ֆրանսերենի 7 դասասենյակ։ Ամեն անգամ դպրոցներ այցելելիս հաճելիորեն զարմանում ենք՝ տեսնելով  կատարված աշխատանքը։ Ցանկանում ենք, որ ֆրանսերենն արժևորող և ֆրանկոֆոնիայի տարածմանն ուղղված այս ծրագիրը շարունակական լինի»,- նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը։

«Որոշում կայացրեցինք բացել ֆրանսերենի դասասենյակ, որը կօժանդակի երեխաներին ֆրանսերենն ավելի լավ տիրապետելու համար։ Դասասենյակի կահավորման խնդիր ունեինք, դիմեցինք «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, դրական պատասխան ստացանք և դասասենյակը կահավորվեց»,- նշել է դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը։

Յուրի Բախշյանի անվան դպրոցը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2022 թվականի հաղթող դրամաշնորհային նախագծերից մեկն է։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մեկնարկել է  2023 թվականի դրամաշնորհային հայտերի ընդունումը։Օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը կտևի մինչև  ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Մանրամասն՝ տեսանյութում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img