ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ։ Հաճախորդների այս խմբի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը նախորդ տարվա երկրորդ կիսամյակում հասել է 3,2 մլրդ  դրամի՝ ավելի քան 8 անգամ գերազանցելով առաջին կիսամյակի արդյունքը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկը բացում է հաճախորդի անունով քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդի քարտին:

Քարտի տարեկան սպասարկումն անվճար է, ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:

Բացի այդ, Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի պետական ծրագրի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ամսական ստանալ ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով կատարված վճարումների գումարի 10%-ը (բայց ոչ ավելի  քան 5000 ՀՀ դրամ): 2022թ․ երկրորդ կիսամյակում նման վճարումների ծավալը գերազանցել է 250 մլն ՀՀ դրամը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան շուկայի առաջատարներից է կենսաթոշակային վճարումներով։ Այսօր հաճախորդների գրեթե մեկ չորրորդն ընտրում է մեր բանկը կենսաթոշակ ստանալու համար: Միևնույն ժամանակ, անցյալ տարի նկատվել է կենսաթոշակային քարտերով գործարքների բարձր ակտիվություն. երկրորդ կիսամյակում բնակիչները կատարել են 3,2 մլրդ ՀՀ դրամի ավելի քան 800 հազար անկանխիկ վճարումներ, ինչն 8 անգամ գերազանցել է առաջին կիսամյակի արդյունքները։ Աճի խթան հանդիսացավ Կենսաթոշակի և նպաստի հետվճարային պետական ծրագիրը, որի շրջանակներում մենք որոշեցինք երկարաձգել բանկի մասնակցությունը մինչև հուլիս ամիս: Ծրագրի  շրջանակում կենսաթոշակառուները կարող են ստանալ ամսական 10% հետվճար՝ ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով վճարված գումարից» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է կենսաթոշակային տարիքի հաճախորդներին ձևակերպել «Սոցիալական» ավանդատեսակը: Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ, ժամկետը՝ 61-ից 365 օր։ Ավանդի տոկոսադրույքը կազմում է տարեկան 5.25% – 8.1%, տարեկան եկամտաբերությունը՝ 5.28% – 8.08%։ Ավանդը նախատեսում է միջոցների համալրման և ելքագրման հնարավորություն՝ մինչև նվազագույն մնացորդը։ Ավանդի տոկոսները վճարվում են ամսական կամ ժամկետի վերջում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կենսաթոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img