Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. «Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացները եղել են ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ սոցիալական պատասխանատվություն։ Համախոհներով մտածում էինք՝ ինչո՞վ կկարողանանք օգտակար լինել բիզնես համայնքին։ Սա է ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացների կազմակերպման և իրականացման հիմնական գաղափարը, որը փայլուն իրականացնում ենք»,- նշում է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

Տասը տարի առաջ Ակբա բանկը ստեղծեց ֆինանսական կազմակերպություններին ոչ այնքան հատուկ նախաձեռնություն, որի նպատակը բանկի գործընկերներին, հաճախորդներին ու հետագայում նաև ոչ հաճախորդներին հավելյալ արժեքի փոխանցումն է։

Թարմացված sme.acba.am հարթակում հնարավոր է ծանոթանալ ՓՄՁ-ների համար առաջիկա բիզնես դասընթացների վերաբերյալ ժամանակացույցին, միջոցառումներին, ինչպես նաև օգտվել ուսումնական բազմաթիվ նյութերից ու բիզնեսի կառավարման համար օգտակար ձևանմուշներից։

Բիզնեսներին առավել շատ օգտակար լինելու համար բանկի Acba Business Partner ենթաբրենդի ներքո Ակբան մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ Acba⠀Business⠀Club-ը, որի նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բիզնեսը կկարողանա նոր խթան հաղորդել Հայաստանում գործարարության զարգացմանը, նաև համագործակցության ավելի մեծ հնարավորություններ ու նոր հեռանկարներ կստեղծվեն ի նպաստ Հայաստանի տնտեսության։

Դարձի՛ր բիզնես ակումբի անդամ:

Ակբա բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն է, որը ՓՄՁ-ների զարգացման համար 2013 թվականին մեկնարկեց և մինչև օրս շարունակում է անվճար բիզնես դասընթացների շարքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img