Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է Google PayTM ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է Google Pay ծառայությունը և իր քարտապաններին ընձեռել պարզ ու ապահով անհպում վճարումներ կատարելու և բանկային քարտերը Android և Wear OS սարքերում պահելու հնարավորություն, հաղորդում է Բիբլոս Բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը:

Քարտապանները կարող են իրենց դեբետային և վարկային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին և կատարել անհպում վճարումներ։

Բացի վճարային քարտերից, Բանկի հաճախորդները կարող են Google Wallet-ին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:

Անվտանգության մի քանի մակարդակի կիրառման շնորհիվ Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում ՝ այդպիսով լրացնելով Բիբլոս Բանկ Արմենիայի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի ժամանակ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից:

Բացի այդ, հեռախոսը կորցնելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» ֆունկցիայից՝ անմիջապես սարքը բլոկավորելու, գաղտնաբառը փոխելու կամ անձնական տվյալները ջնջելու համար:

Google Pay-ի միջոցով սմարթֆոնով վճարումներ անելու համար քարտապանները պետք է Play Store-ից ներբեռնեն անվճար Google Wallet հավելվածը և թվային դրամապանակին կցեն իրենց բանկային քարտերը: Վճարելու համար պարզապես պետք է ակտիվացնել էկրանը կամ ապակողպել սմարթֆոնը գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով և սարքը մետեցնել անհպում վճարման տերմինալին:

Անհպում վճարումները հասանելի են Android 5.0 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով և ներկառուցված NFC չիպով սմարթֆոններում և Wear OS 2.15 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող ժամացույցներում:

Google Pay և Google Wallet անվանումները Google LLC ընկերության ապրանքանիշներ են:

Ավելին՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիայի մասին

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։

Բանկը հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img