Ինեկոբանկը նոր ղեկավար ունի․ գործադիր տնօրեն է նշանակվել Հայկ Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն նոր ղեկավար ունի։ Բանկի գործադիր տնօրենի պաշտոնն է ստանձնել Հայկ Ոսկանյանը, ով ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ 2017 թվականից զբաղեցնում էր Ինեկոբանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը։

«Շնորհավորում եմ Հայկ Ոսկանյանին Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթում մեծ հաջողություններ։ Հավատում եմ, որ նա կառաջնորդի բանկը դեպի նորանոր ձեռքբերումներ»,-իր խոսքում նշել է Ինեկոբանկի հիմնադիր և Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։

«Շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար, համոզված եմ, որ մեր պրոֆեսիոնալ թիմի հետ միասին կշարունակենք ապահովել Ինեկոբանկի ընթացքը դեպի աճ և զարգացում»,-նշել է Հայկ Ոսկանյանը։

Մինչ Ինեկոբանկին միանալը, Հ․ Ոսկանյանը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական  բանկում, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, Ազգային հիփոթեքային ընկերությունում և ոլորտի այլ առաջատար կազմակերպություններում։

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկն է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական կարիքներին: 27 տարի շարունակ բանկն ապահովում է հարմարավետություն՝ սպասարկելով շուրջ 600.000 հաճախորդի և 350.000 առցանց  օգտատիրոջ: Այս տարիների ընթացքում  բանկը մշակել է նորարարական թվային լուծումներ և պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում։

Ինեկոբանկի բոլոր նորություններին և առաջարկներին կարող եք հետևել բանկի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում (Facebook, Instagram)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img