Tue, 10 March
-3.9 C
Yerevan
USD: 377.29 RUB: 4.82 EUR: 436.15 GEL: 137.62 GBP: 503.49

Վարկային արձակուրդ՝ Converse SME վարկատեսակի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է օգտվել ֆինանսավորման Converse SME պրոդուկտից նոր պայմաններով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Դրանք լրամշակվել են՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները և ֆինանսների ներգրավման հնարավորությունները:

Մասնավորապես, պրոդուկտի շրջանակում հնարավոր է տարեկան մեկ անգամ օգտվել վարկային արձակուրդից. չկատարել վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարում՝ գումարն ուղղելով բիզնեսի անխափան գործունեության ապահովմանը, ընդլայնմանը կամ զարգացմանը:

«Այս հնարավորության ներդրման արդյունքում Կոնվերս Բանկի հաճախորդներն անհրաժեշտության դեպքում կկարողանան արագ արձագանքել բիզնեսի պահանջներին և ֆինանսական հավելյալ ներդրումների կարիքը բավարարել առանց նոր միջոցների ներգրավման՝ ընդամենը օգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից:»,- ասել են Բանկում:

Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչև 180 ամիս է:

Այլ մանրամասներ՝ հետևյալ հղմամբ, հեռախոսահամար՝ 010-511-211։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img