ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

«Էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի կամ մասնակի գրավով՝ 12-ից 60 ամիս մարման ժամկետով: Հաճախորդը վարկավորման վերաբերյալ որոշում է ստանում 2 աշխատանքային օրվա ընթացքում:

«Փոքր բիզնեսը կարևոր ոլորտ է երկրի տնտեսության զարգացման համար: Այս հատվածն ամենաարագն է հարմարվում տնտեսական փոփոխություններին և չի խուսափում ներգրավել վարկային ֆինանսավորում, այդ թվում՝ ներդրումային նպատակներով։ Այսօր մենք սպասարկում ենք փոքր բիզնեսի սեգմենտում գործունեություն իրականացնող մոտ 11 հազար ընկերությունների։ Մեր նոր պրոդուկտը թույլ  կտա վերջիններիս երկու օրում առանց լրացուցիչ փաստաթղթերի ստանալ վարկային միջոցներ, իսկ դրույքաչափը մրցունակ է շուկայում: Սա հարմար և ունիվերսալ լուծում է բիզնեսին աջակցելու և այն զարգացնելու համար»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։

Տվյալ պրոդուկտի շրջանակներում միջոցները հասանելի են 500 հազ․ ՀՀ դրամից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ: Տարեկան տոկոսադրույքը կազմում  է 10%-ից մինչև 17%՝ կախված վարկի ժամկետից, չափից և գրավի արժեքից։ Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12․7%-ից մինչև 21․92%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img