Եզակի սարքավորումներով հիմնադրվել է մետաղամշակման արտադրություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ «Էլդեսքո» ընկերությունը Հայաստանում եզակի սարքավորումներով հիմնել է մետաղամշակման արտադրութուն, որտեղ պատրաստում են ցանկացած բարդության կոնստրուկցիաներ և տարբեր մետաղե ապրանքներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Ընկերության արտադրությունը համալրված է շուկայի լավագույն և հզոր սարքավորումներով, որոնք աշխատանքային գործընթացը դարձնում են ավտոմատացված։ Մետաղի ընդունումից, մշակման գործընթացներից մինչև վերջնական արտադրանքի ստացումն իրականացվում է մեկ հարկի տակ։

Արտադրության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը վերազինվեց սարքավորումներով, որոնք կարողանում են ապահովել լավագույն որակը։

«Արտադրությունը նոր է, սարքավորումների ընտրման փուլը մոտավորապես մեկ տարի տևեց. բարդ էր, չկար փորձ, Հայաստանում չկար նմանատիպ պրակտիկա և մենք ինքներս փորձեցինք տեղի ու արտերկրի մասնագետների հետ համատեղ ստեղծել գործարանի կոնցեպտը։ Գործարանն ամբողջությամբ փակ ցիկլով է աշխատում. մետաղի ընդունումից մինչև վերջնական պրոդուկտի ստացումը կատարվում է այստեղ։ Գործարանի բոլոր սարքավորումները 2022-2023 թվականի են, Ակբա Լիզինգի աջակցությամբ կարողացանք սարքավորումները ձեռք բերել ամբողջական փաթեթով։ Հայաստանում եզակի ընկերություն ստեղծվեց, որը թիթեղի մշակման ոլորտում կարող է ամբողջությամբ ծածկել շուկայի ամենաբարդ ու պահանջված խնդիրները»,- նշել է «Էլդեսքո» ընկերության սեփականատեր Վահե Պարսամյան։

Դեռ 2 տարի առաջ ընկերությունում որոշեցին զբաղվել նաև արհեստական բյուրեղների աճեցմամբ։ Արտադրությունում այժմ իրականացվում են բյուրեղների հետ կապված այն աշխատանքները, որոնք առնչվում են մետաղական հատվածներին։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img