ՀՀ ԿԲ–ն կգործարկի դրամավարկային նոր համակարգ՝ ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մտադիր է 2024 թվականին գործարկել նոր վերլուծական համակարգ, որը հայտնի է որպես Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ (ԿՔՎՀ II) (FPAS Mark II):

ԿՔՎՀ II-ը կառուցվում է գործող ԿՔՎՀ-ի վրա՝ շեշտադրելով անորոշությունների և թափանցիկության դերը դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում: Կենտրոնական բանկի կարծիքով, նոր համակարգն ապահովում է կառուցվածքային ու հիմնարար մտածողություն՝ դրամավարկային քաղաքականությունը որպես ռիսկերի կառավարում դիտարկելու և նվազագույն կորուստների մոտեցմամբ քաղաքականություն իրականացնելու համար:

Նոր շրջանակն ընդգծում է թափանցիկության բարձրացումը՝ թույլ տալով ավելի հստակ պատկերացում կազմել որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ: Դրամավարկային քաղաքականությունը դիտարկելով որպես ռիսկերի կառավարման վարժություն՝ ԿՔՎՀ II-ը թույլ է տալիս ռազմավարական առումով ավելի ճիշտ և համակարգված որոշումներ կայացնել:

Այս միջոցառման կապակցությամբ 2024 թ. հունվարի 11-12-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում  տեղի ունեցավ բարձր մակարդակի գիտաժողով (առցանց)՝ նվիրված դրամավարկային քաղաքականության նոր համակարգի հայեցակարգային և գործառնական տարրերին: Գիտաժողովին մասնակցեցին մի շարք աշխարհահռչակ տնտեսագետներ, այդ թվում՝ Լոուրենս Սամերսը, Չարլզ Գուդհարթը և Աթանասիոս Օրֆանիդեսը: Մասնակիցները քննարկեցին ԿՔՎՀ II-ը և սպասվող մարտահրավերները: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև քննարկումներ կենտրոնական բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img