Կոնվերս Բանկ. «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը վաղաժամկետ ավարտված է

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Գործընկեր «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը նոր հաջողված  փորձառություն է Կոնվերս Բանկի համար: Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը վկայում է պարտքային արժեթղթերի մասով ՀՀ ֆինանսական շուկայում նկատվող պահանջարկի, ինչպես նաև Եվրոթերմ/Նոյան ապրանքանիշերի նկատմամբ վստահության մասին:

Բանկը նպատակ ունի այսուհետ ևս իրականացնել տնտեսության իրական հատվածի ընկերությունների պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում՝ հաճախորդների համարստեղծելով տարբեր ոլորտների ընկերությունների արժեթղթերում ներդրումների, իսկ թողարկող ընկերությունների համար՝ ֆինանսների ներգրավման նոր հնարավորություններ: Կոնվերս Բանկը բաց և պատրաստակամ է այս ծառայությունները մատուցել այն ընկերություններին, որոնք ցանկանում են հայտնվել ֆինանսական շուկաներում, օգտվել դրանց հնարավորություններից և դիվերսիֆիկացնել պասիվների կառուցվածքը: Ընդ որում, թողարկման ողջ գործընթացը՝ փաստաթղթերի հավաքագրմանը աջակցությունից մինչև տեղաբաշխման ավարտ, կկազմակերպվի Կոնվերս Բանկի կողմից՝ այդ թվում թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»:

Հայտարարված ձեռքբերման ցածր շեմի (նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) շնորհիվ դրանք հասանելի են դարձել ավելի քան 150 ներդրողի: Converse Mobile հավելվածի պարզ օգտագործումն էլ ավելի է հեշտացրել ներդրման գործընթացը: Ընդհանուր առմամբ, պարտատոմսերի ավելի քան 70%-ը տեղաբաշխվել է հավելվածի միջոցով:

Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա` երկրորդային շուկայում շրջանառելու համար: Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես կգա Կոնվերս Բանկը:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img