Կոնվերս Բանկը կրկին արժանացել է Global Finance-ի հեղինակավոր մրցանակի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ասել է. «Փոփոխվող տնտեսական իրականության պայմաններում Կոնվերս Բանկի այս գլոբալ հաղթանակը վկայում է մեր թիմի կողմից առևտրի ֆինանսավորման զարգացմանն ուղղված ջանքերի արդյունավետության մասին, ինչն անհնար է առանց միջազգային կառույցների հետ համագործակցության սերտացման և նոր գործընկերային հարաբերությունների հաստատման:

Մենք էական քայլեր ենք ձեռնարկում նաև ներդնելու համար այնպիսի լուծումներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն հաճախորդների կարիքներին, կնպաստեն բիզնեսի զարգացմանը»:  

Конверс Банк

Բանկի Ֆինանսական Հաստատությունների եւ Միջազգային Բանկային Հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանն իր հերթին նշել է. «Կոնվերս Բանկը միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում իր հաճախորդներին է առաջարկում համալիր լուծումներ՝ ոչ միայն ապահովելով գործարքների ֆինանսավորման առավելագույն արդյունավետություն, այլև զսպելով վճարային ռիսկերը:

Конверс Банк

Ընդ որում, Բանկը սերտորեն համագործակցում է հաճախորդների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների ողջ գործընթացում՝ սկսած պայմանագրերի կնքման բանակցային փուլում խորհրդատվության մատուցումից և հաշվարկներից մինչև գործարքի ամփոփումը»:

Բանկն այսուհետ ևս հետամուտ է լինելու առևտրի ֆինանսավորման նոր հնարավորությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական լուծումների մշակմանն ու ներդրմանը, որոնք կբավարարեն հաճախորդների դիվերսիֆիկացված պահանջարկը, ինչպես նաև կաջակցեն բիզնեսի աճի ռազմավարությանը ներկայիս արագ փոփոխվող տնտեսության պայմաններում:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img