Հայաստանի բանկային համակարգը 2023թ․–ին ապահովել է շուրջ 230 մլրդ․ դրամի շահույթ, ցուցանիշը նվազել է 9.2%-ով․ Բանկերի միությունա

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2023թ. արդյունքներով բանկային համակարգն ապահովել է շուրջ 230 մլրդ․ դրամի շահույթ, 2022թ․ համեմատ (253 մլրդ․ դրամ)  ցուցանիշը նվազել է 9.2%-ով, հայտնում է Հայաստանի բանկերի միությունը։

2023թ․ ՀՀ 18 առևտրային բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13․5%-ով՝ կազմելով 1 484 մլրդ․ դրամ:

2023թ․ ընդհանուր ակտիվներն աճել են 9.5%-ով՝ կազմելով 9 191 մլրդ․դրամ։

Առևտրային բանկերի 2023թ․ ընդհանուր պարտավորությունները 2022թ․ համեմատ ավելացել են շուրջ 618 մլրդ․դրամով (8․7%)՝ կազմելով՝ 7 707 մլրդ․դրամ։ Նույն ժամանակահատվածում հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացել են շուրջ 459 մլրդ․ դրամով (9.1%)`կազմելով  5 503 մլրդ․ դրամ։

Հաճախորդներին տրված վարկերն ու փոխառությունները 2023թ. ցուցանիշներով կազմել  են  5 036 մլրդ․ դրամ, 2022թ. համեմատ (4 174 մլրդ․ դրամ)  աճը կազմել է 20.6% ($1 – 405.25 դրամ):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img