Հայաստանի բանկերի կապիտալի եկամտաբերությունը 2023թ․–ին նվազել է մինչև 13,5%, բայց շարունակում է գերազանցել պատմական ցուցանիշները․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի եկամտաբերությունը (ROE) 2022 թվականին կազմել է 21,7%, իսկ 2023 թվականին նույն ցուցանիշը կազմել է 13,5%, նշել է Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 «2019, 2020 և 2021 թվականներին ROE-ն կազմել է 7-8%, ուստի մենք դեռ բավականին բարձր մակարդակի վրա ենք՝ համեմատած պատմական ROE-ի հետ»,- պարզաբանեց նա նախորդ օրը կայացած մամուլի ասուլիսում։

Գալստյանի խոսքով, բանկերը զգալի ներդրումներ են կատարել տեխնոլոգիաների և անձնակազմի ոլորտում, որպեսզի կարողանան սպասարկել միջազգային այցելուներին։

«Իմ գնահատականներով՝ բանկերը ինչ-որ պահի կվերադառնան հիմնական բանկային բիզնես, այսինքն ոչ տոկոսային եկամուտները կկազմեն նրանց շահույթի ավելի փոքր մասնաբաժինը»,- ասաց նա: Կարգավորողի տվյալներով՝ Հայաստանի բանկային համակարգի չբաշխված կուտակված շահույթը 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 176,712,339 մլն դրամ՝ 2022 թվականի դեկտեմբերի վերջի 238,234,835 մլն դրամի դիմաց, իսկ ընդհանուր կապիտալը՝ 1,4 տրլն դրամ՝ 2022թ․–ի արդյունքում գրանցված 1,2 տրլն դրամի համեմատ ($1 – 403,96 դր.)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img