Արտերկրից Հայաստան իրականացված դրամական փոխանցումները 2023թ․–ին կազմել են մոտ 5,7մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված անդրսահմանային փոխանցումները 2023 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել են 5,69 դոլար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 5,19 միլիարդ դոլարի դիմաց, ասվում է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ։

Անցած տարվա ընթացքում Հայաստան իրականացված փոխանցումներով առաջին եռյակում են Ռուսաստանը՝ 3,94 մլրդ դոլար՝ 2022 թվականի 3,6 մլրդ դոլարի դիմաց, ԱՄՆ–ն՝ 663,2 մլն դոլար՝ 670,9 մլն դոլարի դիմաց, Շվեյցարիան՝ 140,8 մլրդ դոլար՝ 95,7 մլն դոլարի դիմաց։

Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանց կողմից ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալը 2023 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 4,04 մլրդ դոլար։ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2,61 մլրդ դոլար։

Հայաստանից արտերկիր փոխանցումների գծով 2023 թվականին առաջատարներն են Ռուսաստանը՝ 641,4 մլն դոլար՝ 2022 թվականի 453 մլն դոլարի դիմաց, ԱՄԷ-ն՝ 571 մլն դոլար՝ 275,3 մլն դոլարի դիմաց, և ԱՄՆ-ն՝ 465 մլն դոլար՝ 327,8 մլն դոլարի դիմաց։

Այսպիսով, 2023 թվականին անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 1,65 միլիարդ դոլար՝ 2022 թվականին գրանցված 2,58 միլիարդ դոլարի դիմաց։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img