ՀԲ․ Հայաստանի ֆինանսական համակարգը 2023թ․ դեկտեմբերին պահպանել է կայունությունը` եկամտաբերության ցուցանիշների աննշան շեղմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ֆինանսական համակարգը դեկտեմբերին պահպանել է կայունությունը` եկամտաբերության ցուցանիշների աննշան շեղմամբ։ Այս մասին նշվում է «Armenia Monthly Economic Update – February 2024» ՀԲ–ի զեկույցում։

«Վարկերն ու ավանդներն աճել են, համապատասխանաբար, 1.9 և 1 տոկոսով, և երկուսն էլ հիմնականում պայմանավորված է եղել դրամով արտահայտված ֆինանսական միջոցներով»,– նշվում է ուսումնասիրության մեջ։

Ըստ զեկույցի, կապիտալի համարժեքության գործակիցը չնչին նվազել է` դեկտեմբերին հասնելով 19.9 տոկոսի, նոյեմբերի 20.1 տոկոսից, մինչդեռ չաշխատող վարկերի գործակիցը ընդհանուր վարկերի համեմատ դեկտեմբերին հասել է 2.4 տոկոսի` նախորդ ամսվա 2.8 տոկոսի փոխարեն

«Շահութաբերությունը ըստ ակտիվների, որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչ է, նվազել է` նախորդ ամսվա 3.3 տոկոսից հասնելով 2.7 տոկոսի», – նշում են ՀԲ–ի վերլուծաբանները։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի բանկերի վարկերի ծավալը 2023թ․–ի դեկտեմբերի վերջին գերազանցել է 5,3տրլն դրամը, իսկ ավանդների ծավալը կազմել է 5,7տրլն դրամ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img