ՎԶԵԲ–ը Հայէկոնոմբանկին կտրամադրի 10մլն դոլարի վարկ ՀՀ–ում ՓՄՁ–ի աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ուժեղացնում է ՀՀ–ում միկրո, փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցությունը, տրամադրում է նոր ֆինանսավորում Հայէկոնոմբանկին, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

10մլն դոլարի չափով (9,2մլն եվրո) ՎԶԵԲ–ի վարկը տրամադրվելու է հայկական դրամով տեղական արժույթով ՓՄՁ–ի աջակցմանն ուղղված ՎԶԵԲ–ի ծրագրի շրջանակում, վարկն ամրագրված է նույն ծրագրով ֆինանսավորված 12,5%-անոց համաձայնագրով, որը վերաբերում է առաջին վնասների ռիսկը ծածկելուն։

Համաձայնագիրը ստորագրել են ՎԶԵԲ–ի ֆինանսական հաստատությունների գծով կառավարիչ–տնօրեն Ֆրենսիս Մալիժը և Հայէկոնոմբանկի գլխավոր տնօրեն Արտակ Առաքելյանը Երևանում անցկացված ՎԶԵԲ–ի 33–րդ տարեկան ժողովի և բիզբես ֆորումի ժամանակ։

ՎԶԵԲ–ի ֆինանսավորումը կաջակցի միկրո, փոքր և միջին ձեռներեցության հատվածում բանկի ծառայությունների դիվերսիֆիկացմանն ու ընդլայնմանն ուղղվված բանկի աճի ռազմավարությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային հաճախորդներին։ Վարկը կամրապնդի Հայէկոնոմբանկի ֆինանսավորման բազան և թույլ կտա բավարարել ՓՄՁ–ների համար տեղական արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկը։ Բացի այդ, նախագիծը կնպաստի տնտեսական ներառականությանը, վարկի հաշվին ստացված միջոցների 50%–ը նախատեսվում է ուղղել կանանց կողմից գլխավորվող ձեռնարկությունների հետագա վարկավորմանը։

Հայէկոնոմբանկը, որը մասնագիտանում է ՓՄՁ–ների վարկավորման մեջ և լայնորեն ներկայացված է երկրում, ՎԶԵԲ–ի վաղեմի հաճախորդն է։ Դեռևս 2017թ․–ին այն հաջողությամբ իրագործել է նմանատիպ նախագիծ, որը 6մլն դոլարի չափով ֆինանսավորվում է ՎԶԵԲ–ի վարկի հաշվին։

Այս նախագիծը համապատասխանում է ՀՀ–ում բանկի ռազմավարական առաջնահերթությանը, որն ուղղված է ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսների նկատմամբ հասանելիության բարելավմանը։

ՎԶԵԲ–ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է Հայաստանում, այն այսօրվա դրությամբ երկրում ներդրել է մոտ 2,12մլրդ եվրո 211 նախագծերում։ Այդ ներդրումների 92%–ը ներդրվել է մասնավոր հատվածում։

«ԱՌԿԱ» գործակալությունը Երևանում մայիսի 14–ից 16–ն անցկացված ՎԶԵԲ տարեկան ժողովի բիզնես ֆորումի ինֆորմացիոն հովանավորն է։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img