Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գործարկվել է երկրորդային շուկայում արժեթղթերով գործարքների իրականացման Superra հավելվածը: Այն մշակվել է Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության կողմից՝ դեռևս նախորդ տարի Կոնվերս Բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Սա Կոնվերս Բանկի Bank as a Service քաղաքականության շրջանակում ֆինտեխ ընկերության հետ առաջին համագործակցությունն է: Շուտով Superra հավելվածը կինտեգրվի Converse Mobile-ին: Արդյունքում, Կոնվերս Բանկի հաճախորդները հասանելիություն կստանան խնայողությունների կառավարման ևս մեկ գործիքի՝ բորսայում շրջանառվող պետական և հայկական ընկերությունների պարտատոմսերի: 

Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության տնօրեն Ահարոն Լևոնյանի խոսքով, Superra հավելվածը ստեղծվել է որպես պարտատոմսերում խնայողությունների ներդրման պարզ, արագ, անվտանգ ու վստահելի հնարավորություն, որի միջոցով պարտատոմսերը, արժեթղթերն առցանց եղանակով հասանելի կդառնան սկզբնական շրջանում ռեզիդենտ, իսկ մոտ ապագայում՝ նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին: 

Ահարոն Լևոնյանն ասում է. «Superra հավելվածի անհրաժեշտությունն առաջին հերթին հասկացել ենք որպես մասնավոր ներդրող: Հասկացել ենք, որ գրեթե անհնար է առանց բանկ այցելելու թվային միջավայրում բացել բրոքերային և բանկային հաշիվներ և կատարել ներդրումներ հայկական արժեթղթերում․․․ 

Առաջիկայում հավելվածը հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում: Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ գործընթացն ավտոմատացվել է. այլևս կարիք չկա բանկ կամ ֆինանսական որևէ այլ կառույց այցելել հաշիվներ բացելու, պայմանագրեր ստորագրելու, պարտատոմսեր գնելու կամ վաճառելու համար: Superra-ն, օգտագործելով Բանկի ընդգրկուն գործիքակազմն ու ենթակառուցվածքը, իր թվային լուծումների և ճկունության շնորհիվ կապահովի հասանելիություն կապիտալի շուկաներին և կդառնա խնայողությունների նոր, այլընտրանքային գործիք»: Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը հավելում է. «Սա կարևորագույն քայլ է ՀՀ կապիտալի շուկայում ֆիզիկական անձանց ներգրավվածությունը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ այս համագործակցությամբ մենք փոքր ներդրողների համար հասանելիություն ենք ապահովում խնայողությունների կառավարման նոր հարթակին: 

Կոնվերս Բանկը որդեգրել է թվայնացման քաղաքականություն և հաճախորդի ցանկացած բանկային փորձառություն աստիճանաբար տեղափոխվում է թվային տիրույթ: Superra-ի նպատակն է թվային ուղիների միջոցով Հայաստանում կամ արտերկրում գտնվող փոքր ներդրողներին հնարավորություն տալ խնայողությունները տեղաբաշխել Հայաստանում այս պահին հասանելի պարտատոմսերում:

Ըստ որում, մենք ապահովել ենք իրացվելիության առավելագույն մակարդակ և բարձր եկամուտ ստանալու հնարավորություն. ներդրողները կարող են ցանկացած պահի իրացնել գործիքները՝ նույն հավելվածում վաճառելով պարտատոմսերը շուկայական գներով»: 

Նշվել է նաև, որ Superra-ի հնարավորությունները կընդլայնվեն՝ ներառելով զարգացող երկրների արժեթղթեր: 

Մանրամասների համար՝  https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/ 

 Կոնվերս Բանկը և Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img