ԿԲ–ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 6.75%

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ խորհուրդը փետրվարի 4–ի նիստի ժամանակի իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %։

Իջեցվել են  նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 % և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 14-րդ անընդմեջ նվազումն է՝ սկսած 2023 թվականի հունիսից։

Այսպես, 2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 10,5 տոկոս՝ նվազելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին այն իջեցվել է մինչև 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ 9,75 տոկոս, հոկտեմբերի 31-ին՝ 9,5 տոկոս, դեկտեմբերի 12-ին՝ մինչև 9,25%, 2024 թվականի հունվարի 30-ին՝ մինչև 8,75%, մարտի 12-ին՝ մինչև 8.5%, ապրիլի 30-ին՝ մինչև 8.25%, հունիսի 11-ին` մինչև 8%, հուլիսի 30-ին` մինչև 7.75%, սեպտեմբերի 10-ին` մինչև 7.50%, հոկտեմբերի 29-ին` մինչև 7.25%, դեկտեմբերի 10-ին` մինչև 7%: . –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img