Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Մաստարայի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ համատեղ։

Վերանորոգված դասասենյակը աշակերտներին հնարավորություն կտա լեզվական խոչընդոտները հաղթահարել ժամանակակից պայմաններով հագեցած դասասենյակում։

«Ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք Մաստարայի միջնակարգ դպրոցում, որտեղ հարյուրավոր աշակերտներ այսուհետ ևս հնարավորություն ունեն վերանորոգված, նոր ու թվայնացված, ինչպես նաև Ֆրանսիայից բերված նոր գրականությամբ համալրված դասասենյակում ֆրանսերեն սովորել», – նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Շատ կարևոր է,  որ հայաստանյան դպրոցներում սովորում են ֆրանսերեն և  շատ  ուրախ եմ, որ կրկին  մենք ականատեսն ենք այսպիսի արդյունքի: Իսկապես   տպավորված եմ ֆրանսերենի իմացության նման մակարդակով: Ուրախ եմ, որ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ իրականացնում ենք այս ծրագիրը», – նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:  

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա  բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային  ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից։ Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img