Freedom Broker Armenia–ն նշել է երեք հիմնական միֆերը Հայաստանում ներդրում կատարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կան երեք հիմնական միֆեր, որոնք խանգարում են հայաստանցիներին սկսել ներդրումներ կատարել ֆոնդային շուկայում, հայտարարել է Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը։

«Առաջինը՝ ներդրում կատարելը հարուստների համար է։ Երկրորդ կարծրատիպը՝ «Չեմ հասկանում, վախենում եմ», որը ֆինանսական անգրագիտության հետևանք է։ Երրորդը՝ «ներդրումները նման են խաղամոլության»։ Սա ամենատարածվածն է Հայաստանում», – հայտարարել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Փորձագետի խոսքով, մոլորությունն այն մասին, թե ներդրում կատարելը հասանելի է միայն հարուստ մարդկանց, չի համապատասխան իրականությանը։ Նա նշել է, որ Freedom Broker Armenia քաղաքականության համաձայն, ընկերությունն աշխատում է բոլոր հաճախորդների հետ՝ անկախ կապիտալի չափից։

«Իհարկե, ներդրումները հարուստների համար չեն։ Freedom Broker Armenia–ն նպատակ չունի աշխատել միայն հարուստների հետ, մենք աշխատում ենք բոլոր հաճախորդների հետ», – ընդգծել է Խաչատրյանը։

Նա նաև հերքել է ֆոնդային շուկան խաղատան և խաղամոլության հետ համեմատությունը՝ նշելով, որ դա տարածված կարծրատիպ է։ Նրա կարծիքով, ներդրում կատարելու վախն ու «Չեմ հասկանում, վախենում եմ» կարծիքը հանգեցնոււմ են «անվճռականության կաթվածի» և խանգարում են մարդկանց կատարել առաջին քայլը։

Այս միֆերը ցրելու համար ընկերությունը շեշտը դնում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման վրա և տրամադրում է կրթական ռեսուրսներ Freedom Broker Armenia ակադեմիայի  միջոցով։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img