Team Holding-ի 9 մլն դոլարի և 1.4 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսվածից շուտ. տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է

ԵՐԵՎԱՆ,  29 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․       Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին փուլի տեղաբաշխման հաջող և վաղաժամկետ ավարտի մասին։ Այս մասին հայտնում է «Freedom Broker Armenia» ներդրումային ընկերության մամուլի ծառայությունը։

Տեղաբաշխումը նախատեսված էր մինչև 2026թ․ մարտի 3-ը, սակայն ավարտվել է 2025թ․ դեկտեմբերի 29-ին՝ ներդրողների բարձր հետաքրքրության արդյունքում։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը։

Առաջին փուլի շրջանակում տեղաբաշխվել են պարտատոմսեր ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով։

ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ծավալը կազմել է 9 միլիոն ԱՄՆ դոլար՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

ՀՀ դրամով պարտատոմսերի ծավալը կազմել է 1,4 միլիարդ ՀՀ դրամ՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Ծրագրային ազդագրով նախատեսված ՀՀ դրամով ծավալն ամբողջությամբ տեղաբաշխվել է, և ծրագրի շրջանակում այլևս ՀՀ դրամով տեղաբաշխում չի իրականացվելու։

Պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերվել ֆիզիկական անձ հանդիսացող ներդրողների կողմից, ինչը վկայում է շուկայի լայն մասնակցության և ներդրումային հետաքրքրության աճի մասին։

Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ը կուղղի ռազմավարական առաջնահերթությունների իրականացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը, նորարարական լուծումների ներդրմանը և գործող նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

«Պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից զգալիորեն վաղ ավարտը հերթական անգամ հաստատում է, որ Team ընկերությունների խումբը ներդրողների համար առաջարկում է հետաքրքիր և մրցունակ ներդրումային պայմաններ։ Սա հստակ ազդակ է շուկայի կողմից, որ մեր ընկերությունների խմբի զարգացման ռազմավարությունը՝ հիմնված թափանցիկության, կայուն աճի և երկարաժամկետ արժեք ստեղծելու վրա, արժանանում է ներդրողների բարձր վստահությանը»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը նշում է․ «Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը ցույց է տալիս, որ ներդրողները բարձր են գնահատում կանխատեսելի, թափանցիկ և կառուցված ներդրումային գործիքները։ Այս թողարկումը կարևոր քայլ է ոչ միայն Team Holding-ի, այլև հայկական կապիտալի շուկայի շարունակական զարգացման համար»։

Հիշեցնենք, որ պարտատոմսերի ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1,4 միլիարդ ՀՀ դրամ։

Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025թ․ նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։

Team Holding-ի մասին

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։

Freedom Broker Armenia-ի մասին

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ արժեթղթերի առքուվաճառք, ֆոնդային ներդրումներ, IPO-ների մասնակցություն և ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img