Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․  ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2026 թ. թիվ 27Ն որոշմամբ՝ սույն թվականի մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր՝ ARCA քարտերով գործարքների համար՝ 0.5%, Հայկական բանկերի կողմից թողարկված VISA և MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։

«Այդ դեպքերում բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ և վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվարող սուբյեկտներից ավել գանձված գումարները։ Նշված որոշման չափանիշների ներքո գտնվող տնտեսվարող սուբյեկտներին խնդրում ենք անճշտությունների դեպքում անմիջապես դիմել ձեր ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին»,-նշել է Կենտրոնական բանկի խորհուրդը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

 Եվրոն աճել է հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ՀՀ ԿԲ

2026 թ.-ի ապրիլի 17-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված  ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ  ապրիլի 16-ի համեմատ նվազել է 0.35 կետով՝ հասնելով 373.81 դրամի

Երևանում ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն (ՎԻԴԵՈ)

Տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ

Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը կարևոր քայլ է Բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման և նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում

ՀՀ Կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների ռեեստրը 4 ժամով հասանելի չեն լինի

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

Հաճախակի ճանապարհորդող և հարմարավետությունն ու լրացուցիչ արտոնությունները գնահատող անձանց Յունիբանկն առաջարկում է Mastercard World «Travel» քարտեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img