Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը։

«Կարելի է առանձնացնել մի քանի առանցքային ուղղություններ՝ վերլուծություն, գործընթացների ավտոմատացում և ռիսկերի կառավարում։ Դրանցից յուրաքանչյուրում AI-ն ընդունակ է զգալիորեն բարձրացնել արդյունավետությունը, իսկ առանձին դեպքերում՝ ստեղծել նոր հնարավորություններ», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե որքանով Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն սպառող, այլև տարածաշրջանային հարթակ ֆինանսական հատվածում AI ծառայությունների համար՝ Ալեքսանյանն ասել է, որ հնարավոր է՝ հենց հիմա իրականացվում են նախագծեր, որոնք էապես կազդեն շուկայի վրա։

«Կան բազային բաղադրիչներ՝ էներգետիկա, հաշվողական հզորություններ, ենթակառուցվածք և ծրագրային ապահովում։ […] Ավելի լայն իմաստով՝ երկիրն ունի մեծ պոտենցիալ ոչ միայն պրոֆիլային նախագծերի իրականացման, այլև ողջ տարածաշրջանի համար լիարժեք ենթակառուցվածքային լուծումների ձևավորման համար», – ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս էգնահատում թվային պարտատոմսերի և ֆոնդերի հեռանկարները փոքր շուկայի համար. դա արդեն պրակտիկ գործի՞ք է, թե՞ դեռևս թեստավորման ուղղություն՝ փորձագետը նշել է, որ դա ավելի շուտ լրացուցիչ գործիք է, որը կարող է իրականացվել համապատասխան բարենպաստ կարգավորման առկայության դեպքում, սակայն էական փոփոխությունների սպասել պետք չէ։

Խոսելով կարգավորվող թոքենիզացիայի մասին՝ Ալեքսանյանը նշել է, որ ներդրողի տեսանկյունից այն քիչ բան է փոխում։

«Արդեն այսօր կարելի է բանկում հաշիվ բացել և հավելվածի միջոցով պարտատոմսեր ձեռք բերել։ Թոքենիզացիայի դեպքում փոխվում է ձևը. ձեռք է բերվում թվային ակտիվ, որն ըստ էության նույն պարտատոմսն է», – պարզաբանել է նա։

Նրա խոսքով, հնարավոր են որոշակի պարզեցումներ թողարկողների համար, սակայն այստեղ առաջանում է ընթացակարգերի պարզեցման և ռիսկերի կառավարման միջև հավասարակշռության հարցը։

«Կարգավորման խստացման դեպքում թվային գործիքների թողարկումը կարող է բարդությամբ համադրելի լինել դասական պարտատոմսերի թողարկման հետ», – ավելացրել է նա։

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img