Sun, 9 March
2.1 C
Yerevan
USD: 394.58 RUB: 4.45 EUR: 428.40 GEL: 142.19 GBP: 509.72
spot_img

Անտառում հավաքված մանուշակներից մինչև ջերմոցի վարդեր

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. … Տակավին պատանի եղբայրները՝ Արամը և Արմենը (մեկը 15 տարեկան էր, մյուսը՝ 13) սկզբում անտառում մանուշակ էին հավաքում և տոն օրերին տանում Երևան վաճառելու: Դրանով նրանք մի կերպ թեթևացնում էին ընտանիքի հոգսերը: Ծանր տարիներ էին… Փորձությունները թրծեցին երիտասարդներին, նրանք հասկացան, որ իրենք պետք է ստանձնեն վաղվա օրվա համար պատասխանատվությունը:

Եղբայրները չէին խորշում աշխատանքից:

-Կյանքն այդպիսին է: Եթե հանապազօրյա հաց վաստակելու խնդիր կա, ամեն գործ էլ պատվաբեր է,- ասում են նրանք:

Տղաներն այնքան էին հմտացել, որ օրական մի 500-600 փունջ մանուշակ էին հավաքում և վաճառում փունջը 100 դրամով:

Դժվարությամբ «հետ գցած» գումարով որոշեցին «լրջացնել» իրենց բիզնեսը: Ինչ-որ մեկի խորհրդով նրանք սկսեցին ստանալ թրաշուշանի սերմեր: Գործն անծանոթ էր, ավելին՝ ռիսկային: Սերմերը հաջողությամբ իրացվեցին: Դա 2009 թվականն էր: Առաջին փորձը հաջողություն և վստահություն բերեց սկսնակ գործարարներին:

Օրերից մի օր եղբայրներին դիմեց նրանց ծանոթներից մեկը և առաջարկեց համագործակցել: Ավելին, նա ներդրեց 250 հազար դրամ: Այդպես սկսվեց նրանց համագործակցությունը, բնական է, աճեցին նաև բիզնեսի ծավալները: Իրոք, թրաշուշաններ գնել ցանկացողների պակաս նրանք չէին զգում: Ծաղիկներն արդեն վաճառվում էին նաև Վանաձոր քաղաքում:

Երեք տարի առաջ եղբայրները համագյուղացու հետ ստեղծեցին իրենց առաջին ջերմոցը: Սակայն այս համագործակցությունը երկար չտևեց: Եղբայրները վաճառեցին իրենց մասնաբաժինը և վաստակած 2.2 մլն դրամը ներդրեցին նոր գործում: Այս անգամ նրանք սկսեցին վարդեր աճեցնել: Ջերմոցները, դրանց ջեռուցման և ոռոգման համակարգերը ստեղծվել են ԱԿԲԱ -ԿԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկից  վերցված հատուկ պայմաններով տրամադրված վարկային միջոցներով: Բիզնեսը, հասկանալի է, բոլորովին նոր մակարդակի բարձրացավ, աճեցին եկամուտները: Տղաները, որ արդեն ընտանիք են կազմել, իրենց համար սեփական տներ կառուցեցին: Իհարկե՝ կողք-կողքի:

Ջերմոցում եղբայրները աշխատանքի հստակ բաժանում են կատարել: Ծաղիկների մշակումը, սրսկումն ու էտը մի եղբայրն է կատարում: Տնտեսության մյուս գործերը երկրորդ եղբոր պարտականությունն են:

Ինձ ուրախացրեց ու նաև զարմացրեց եղբայրների լավատեսությունն ու բարեհոգությունը:

Մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ ունեն, Արամն ու Արմենը միաբերան ասացին.

-Ոչ մի խնդիր էլ չունենք: Վարդի այս ջերմոցները մեզ հնարավորություն են տալիս ոչնչի կարիք չզգալ:

Եղբայրները մտադիր են ևս մեկ ջերմոց կառուցել: Դրա համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 1.8 միլիոն դրամի ներդրում:

-Իսկ ունե՞ք պահանջվող գումարները,-հարցրեցի եղբայրներին:

-Այս պահին չունենք, բայց ունենք «Ակբա Բանկի» պես գործընկեր,- առանց վարանելու պատասխանեցին եղբայրները:

Վերջում եղբայրներին հարցրեցի.

-Տղաներ, մանուշակ հավաքելու տարիներին մտածո՞ւմ էիք, որ երբևէ ջերմոց կունենաք:

-Մեղքերս ինչ թաքցնենք, երազում էինք, թեև մեր գրպանում մի ժանգոտ երկաթի կտոր էլ չունեինք: Բայց. . . . երազելը վատ բան չէ. . .  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img