Wed, 17 December
-2.9 C
Yerevan
USD: 381.76 RUB: 4.81 EUR: 448.80 GEL: 141.71 GBP: 512.40

Tag: ԲԵԳԼԱՐՅԱՆ

Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման համար

Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի ավտոճանապարհների նորոգման նպատակով, հայտնում է Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը`ներկայացնելով Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ԵՆԲ–ի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հենս Օլբերսի հանդիպման արդյունքները։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը և ՀԲ ճանապարհային ծրագրի ղեկավարը ճանապարհային շինարարության հարցեր են քննարկել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ճանապարհային շինարարության հարցեր է քննարկել Համաշխարհային բանկի ճանապարհային ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիի և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների հետ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել ՀՀ ենթակառուցվածքային նախագծերը. Շատալով

Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել ՀՀ ենթակառուցվածքային նախագծերը, հինգշաբթի ասել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության ապահովման կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովը Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում։