Tag: ՖՐԱՆԻՍԱ

Fitch–ը նվազեցրել է խոշորագույն ֆրանսիական բանկերի վարկանիշները

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է խոշորագույն ֆրանսիական բանկերի երկարաժամկետ վարկանիշները։ Ինչպես ասվում է Fitch–ի պաշտոնական հաղորդագրության մեջ, նվազումն անդրադարձել է Credit Agricole, Societe Generale, Groupe BPCE, Dexia և Dexia Credit Local բանկերին։ Դրանց վարկանիշները նվազեցվել են մեկ աստիճանով` «А+»–ից դարձնելով «А», գրում է РБК–ն։