Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 24, 2010

Հայաստանը կրկնակի բարձրացնում է բնակչության բանկային ավանդների երաշխավորումը

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները հինգշաբթի տեղի ունեցած նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարել «ՀՀ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում։

ԱՄՆ դոլարի միջին շուկայան փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 24-ին կազմել է 369,28 դրամ $1 դիմաց

Հայաստանի արտարժույթի շուկայում հունիսի 24-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի միջին շուկայան փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 23-ի համեմատ կրճատվել է 0,62 կետով և կազմել է 369,28 դրամ մեկ դոլարի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX բորսայում հունիսի 24-ին մնացել է $1 դիմաց 369 դրամի մակարդակում

Հունիսի 24-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 23-ի ցուցանիշի համեմատ անփոփոխ է մնացել՝ 1 դոլարի դիմաց 369 դրամ:

ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

Հայաստանի Կենտրոնական բանկը երեքշաբթի 1 մլրդ դրամ ծավալով պետական գանձապետական կարճաժամկետ AMGT52236112 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Առաջին եռամսյակում ՀՀ բանկեր դրամական միջոցների մաքուր ներհոսքը կազմել է 23,1 մլրդ դրամ

Առաջին եռամսյակում Հայաստանի բանկեր դրամական միջոցների մաքուր ներհոսքը կազմել է 23,1 միլիարդ դրամ (շուրջ 60,2 միլիոն դոլար առաջին եռամսյակի միջին փոխարժեքով՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց 384,08 դրամ):

ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության արդյունքները բավական շոշափելի են. ՀԲ

Տնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած միջոցների արդյունքներն այսօր արդեն բավական շոշափելի են, հինգշաբթի լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսը:

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել: