ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության արդյունքները բավական շոշափելի են. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Տնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած միջոցների արդյունքներն այսօր արդեն բավական շոշափելի են, հինգշաբթի լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների հարցերով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսը (Pedro Rodriguez)։

«Համաշխարհային բանկը մի շարք վարկային ծրագրերով աջակցել է Հայաստանի հակաճգնաժամային ծրագրին։ Այսօր մենք կարող ենք ասել, որ արդյունքներն ակնհայտ են, հատկապես շինարարության ոլորտում»,- ասաց Ռոդրիգեսը։

Ըստ ՀԲ առաջատար տնտեսագետի, ներկայում հայկական կառավարության գլխավոր խնդիրն է դրական միտումների պահպանումն ու ամրապնդումը։

 «Մենք քննարկում ենք էկոնոմիկայի նախարարի, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարի հետ հանրապետությունում առկա լիարժեք ներուժի օգտագործումը։ Հատկապես դա վերաբերում է արտահանող հնարավորություններին»,- ընդգծեց նա։

Ռոդրիգեսն ավելացրեց, որ ՀԲ-ն մտադիր է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրության պատրաստելու գործում։

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, Հայաստանում ՀՆԱ-ի ծավալը հունվար-մայիս ամիսներին, 2009թ.-ի հունվար-մայիս ամիսների համեմատ,  ավելացել է 8,8 տոկոսով՝ կազմելով 1016,8 մլրդ դրամ։ Պետբյուջեի համաձայն, 2010թ.-ի ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ի աճը ծրագրվում է 1,2 տոկոս մակարդակով  ($1 – 369, 97 դրամ) ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img