Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Apr 2, 2012

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միացել է «Երկրի ժամ» ակցիային

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և իր 400 աշխատակիցները մարտի 31-ին միացան Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնած «Երկրի ժամ 2012» ակցիային` մեկ ժամով անջատելով լույսերը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են Բերնանկեի մեկնաբանությունների շնորհիվ

Նախորդ շաբաթ ոսկու շուկայի առուվաճառքն անցավ բավականին լայն միջակայքում, սակայն երկրորդ շաբաթվա ընթացում հստակ ուղղվածության ուղղվածություն այդպես էլ չհաջողվեց ձևավորել: Արդյունքում ոսկին շաբաթն ավարտեց ոչ մեծ բարձրացումով: Թանկարժեք ակտիվն իր արժեքին ավելացրեց 0,38 տոկոս՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1668,01 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված ՊԳԿՊ-ի ծավալը կազմել է 1,5 մլրդ դրամ

ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52014139 թողարկման 52 շաբաթվա պարտատոմսեր է տեղաբաշխել՝ 1,5 մլրդ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճեց 0,84 տոկոսով՝ հասնելով 391,25 դրամ մակարդակի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 11,96 մլն ԱՄՆ դոլար, ինչը 6,31 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,72 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 31-ին, կազմեց 392,54 դրամ:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը կազմել է 11,96 մլն դոլար

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 11,96 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ աճելով 6.3 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ամերիաբանկը 2012թ. առաջին եռամսյակում ապահովել է լիզինգային գործառնությունների աճ 85 %-ով` մինչև 3,4 մլրդ դրամ

Ամերիաբանկի լիզինգային գործառնությունների պորտֆելը 2012թ. առաջին եռամսյակում աճել է 85%-ով և եռամսյակի վերջում կազմել ավելի քան 3,4 մլրդ դրամ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից: