Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միացել է «Երկրի ժամ» ակցիային

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և իր 400 աշխատակիցները մարտի 31-ին միացան Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնած «Երկրի ժամ 2012» ակցիային` մեկ ժամով անջատելով լույսերը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի գրասենյակներն աշխարհի 58 երկրում նույնպես աջակցություն են ցուցաբերել ակցիային` շարունակաբար խթանելով շրջակա միջավայրի պահպանման գաղափարները:

Բացի այդ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», որն արդեն չորրորդ անգամ է մասնակցում այս գլոբալ քարոզարշավին,  աշխատակիցների համար հայտարարեց  «1 օր առանց մեքենայի»` աշխատանքի գալ ոտքով կամ հանրային փոխադրամիջոցով և «1 օր առանց տպագրության»` վերահսկման միջոցով զգալիորեն նվազեցնելով օրական միջին տպագրական ծավալը:

Ըստ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանի, որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն Էյչ-Էս-Բի-Սի-ն պարտավորվել է նվազեցնել էներգիայի սպառումը և մտադիր է աշխարհով մեկ իր աշխատակիցների կողմից ածխածնի արտանետումները 2012-ի 3.5 տոննայից հասցնել մինչև 2.5 տոննա 2020 թվականին:

«Մենք համոզված ենք, կլիմայի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ մարդկանց իրազեկումը 21-րդ դարի առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը այստեղ անմասն մնալ պարզապես չի կարող», – ասել է նա:
«Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամը» կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:

«Երկրի ժամը» սկսվել է 2007թ.-ին Սիդնեյում՝ Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նպատակով: Տարեց տարի ակցիայի շրջանակներն ընդլայնվում են՝ ավելի քան 6 հազար քաղաքացների ավելի քան 1 մլրդ բնակչի մասնակցությունն ապահովելով ակցիային: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img