Հայկական դրամը հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,1%-ով

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային շուկայում ընթացիկ տարվա մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի 0,1 տոկոսով բարձրացում՝ սպառողական շուկայում գների 0,1-տոկոսանոց աճի դեպքում:

Դա են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած 2012 թվականի մարտի վերաբերյալ տվյալները: Միաժամանակ, 2012 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպառողական գների 2,2-տոկոսանոց աճն ուղեկցվել է փոխարժեքի 5,6-տոկոսանոց աճով:

Մարտին միջին փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 368,42 դրամ է կազմել: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img