Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Apr 27, 2012

Ամերիաբանկը մտադիր է 2012 թվականին կորպորատիվ վարկային պորտֆելը հասցնել 165 մլրդ դրամ

Ամերիաբանկը ծրագրում է 2012 թվականին կորպորատիվ վարկային պորտֆելի մինչև 165 մլրդ դրամի աճ ապահովել, ուրբաթ լրագրողներին ասաց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Հայաստանի առևտրային բանկերում մարտին ավանդների ծավալը կազմել է 1014,3 մլրդ դրամ՝ կրճատվելով 0,9%-ով

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2012 թ.-ի մարտի վերջին կազմել է մոտ 1014,3 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ կրճատվելով 0,9%-ով, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը 1-ին եռամսյակում կազմել է 545 302 հազ. դրամ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը 2012 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով կազմել է 545 302 հազ. դրամ՝ 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի լրատվական ծառայությունից:

Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը հունվար-մարտին կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ

Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարն այս տարվա հունվար-մարտին կազմել է ապահովագրական շուկայի փոխհատուցումների ծավալի 62,1 տոկոսը կամ մոտ 1 357,7 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում: