Thu, 24 April
9.1 C
Yerevan
USD: 389.56 RUB: 4.71 EUR: 444.14 GEL: 141.74 GBP: 518.15
spot_img

Ամերիաբանկը մտադիր է 2012 թվականին կորպորատիվ վարկային պորտֆելը հասցնել 165 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ծրագրում է 2012 թվականին կորպորատիվ վարկային պորտֆելի մինչև 165 մլրդ դրամի աճ ապահովել, ուրբաթ լրագրողներին ասաց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելի ծավալը 2011 թվականին շուրջ 115 մլրդ դրամ է կազմել՝ 2010 թվականի համեմատ աճելով 50 տոկոսով:

«Այսօր մենք առաջատարն ենք կորպորատիվ վարկավորման շուկայում և հույս ունենք պահպանել այս դիրքը՝ բավականին հավակնոտ աճ ծրագրելով»,- ասաց նա:

Ջրբաշյանի խոսքով ՝ այս տարի բանկի ռազմավարական խնդիրներից մեկն է փոքր և միջին ձեռնարկություններ համար վարկավորման պորտֆելի մեծացումը:

«Մենք ծրագրում ենք մինչև այս տարեվերջ կրկնակի մեծացնել ՓՄՁ վարկավորման ծավալը՝ հասնելով այն 30-31 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 15 միլիարդի դիմաց»,- նշեց նա: Բացի այդ , ըստ Ջրբաշյանի, նաև ֆիզիկական անձանց վարկավորման պորտֆելի 60 տոկոսանոց աճ է ծրագրվում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: ($1 – 390,64 դրամ):–-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ին ապահովել է շուրջ 363 մլրդ դրամի շահույթ

Համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 300 մլրդ դրամով

Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից(ՎԻԴԵՈ)

Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը

Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները (ՎԻԴԵՈ)

Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img