Thu, 24 April
9.1 C
Yerevan
USD: 389.56 RUB: 4.71 EUR: 444.14 GEL: 141.74 GBP: 518.15
spot_img

«ԱՌԿԱ» գործակալությունը 16 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մայիսի 1-ին ծննդյան հերթական 16-րդ տարեդարձը նշող «ԱՌԿԱ» լրատվական գործակալության ակտիվները կավելանան ևս մեկ տարով: Հաճելի է այն միտքը, որ այս տարիների ընթացքում մեր բաժանորդներն ու ընթերցողները կարողացել են ընթերցել մեր հրապարակումներն ու օգտվել դրանցից, օգնել ենք նրանց ազդակներ ստանալ իրենց որոշումների կայացման համար, լավատեղյակ լինել այս կամ այն ոլորտում տիրող իրավիճակից և պարզապես տեղեկություն ենք հաղորդել երկրում և սահմաններից դուրս տեղի ունեցող գործընթացների մասին:

Հուսանք, որ երբևէ հուսախաբ չենք արել մեր հաճախորդներին թե ներկայացված տեղեկատվության ճշտության, թե հրապարակվող նյութերի օպերատիվության առումով: Եվ ամենակարևորը՝ այս տարիների ընթացքում մենք ձեռք բերեցինք բազմաթիվ ընկերների, ովքեր մեզ վստահեցին որպես պրոֆեսիոնալների:

Այնպես ստացվեց, որ այս անգամ «ԱՌԿԱ» գործակալության տարեդարձն ու ևս մեկ առանցքային ամսաթիվ համընկան: Հենց այս օրն է լրանում կառավարության որոշումը, որի համաձայն գործակալությանը անհատույց հիմունքներով տարածք էր հատկացվել 10 տարի առաջ: Շատերն են երևի հիշում, որ լրատվամիջոցներին անհատույց իրավունքով տարածք տրամադրելու մասին փաստաթուղթը ստորագրել էր ՀՀ նախկին վարչապետ, վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանը:

«Այսօր «ԱՌԿԱ» գործակալությունը սպասում է կամ կառավարության որոշմանը, որով կերկարաձգվի պայմանագրի ժամկետը, կամ նշված տարածքի այսօրվա սեփականատեր Երևանի քաղաքապետարանի համապատասխան որոշմանը:

Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Վստահ ենք, որ «ԱՌԿԱ» գործակալության 16-րդ տարին չի մթագնի բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: «ԱՌԿԱ»-ն հայկական առաջատար գործակալությունների մեկն է և մենք պատասխանատու ենք մեր ընթերցողների ու հաճախորդների առջև:

Հարգանքով՝ «ԱՌԿԱ» գործակալության խմբագրակազմ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ին ապահովել է շուրջ 363 մլրդ դրամի շահույթ

Համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 300 մլրդ դրամով

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում

Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցեց Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img