Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Oct 30, 2012

Հայաստանի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2013թ.–ին կավելացվեն 118,6 մլրդ դրամով

Հարկային եկամուտների և պետական տուրքերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեի մուտքերը 2013թ.–ին նախատեսված են 992,9 մլրդ դրամի չափով, ինչը 118,6 մլրդ դրամով ավելի է 2012թ.–ին նախատեսված ցուցանիշից և 218,2 մլրդ դրամով գերազանցում է 2011թ.–ին այդ ուղղությամբ հավաքված միջոցները, տեղեկացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Ոսկին էժանացել է դոլարի փոխարժեքի աճի հետևանքով

Ամերիկյան ԱՄՆ–ից ստացված ուժեղ վիճակագրությունից հետո արժույթի թանկացման վերաբերյալ հրապարակումների, ինչպես նաև եվրագոտուց ստացված բացասական տվյալների ֆոնին երկուշաբթի կայացած առուվաճառքի արդյունքում ոսկու արժեքն աննշան նվազել է, հաղորդում է banki.ru–ն։

Եվրագոտու վիճակագրական տվյալների հետևանքով դոլարը եվրոյի նկատմամբ թանկացել է

Առուվաճառքի տվյալները վկայում են, որ երկուշաբթի կայացած առուվաճառքների արդյունքում դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ` եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրության տվյալների պատճառով, որոնք հիասթափեցրել են շուկային, և ԱՄՆ–ից ստացված ուժեղ վիճակագրական տվյալների ֆոնին, գրում է banki.ru–ն։

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին ավելացել է 3,7%-ով՝ կազմելով ավելի քան 1165 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին, օգոստոսի համեմատ, ավելացել է 3,7 տոկոսով և կազմել ավելի քան 1165 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում: