Եվրագոտու վիճակագրական տվյալների հետևանքով դոլարը եվրոյի նկատմամբ թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առուվաճառքի տվյալները վկայում են, որ երկուշաբթի կայացած առուվաճառքների արդյունքում դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ` եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրության տվյալների պատճառով, որոնք հիասթափեցրել են շուկային, և ԱՄՆ–ից ստացված ուժեղ վիճակագրական տվյալների ֆոնին, գրում է banki.ru–ն։

Առուվաճառքի նստաշրջանի ավարտին եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը աճել է մինչև 1,2904 դոլար` ուրբաթ գրանցված 1,2942–ի փոխարեն։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն ամրապնդվել է` կազմելով դոլարի դիմաց 79,80 իեն` նախորդ առուվաճառքների փակման ժամանակ գրանցված 79,60–ի համեմատ։ ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղի դիմաց դոլարի փոխարժեքն ավելացել է` ուրբաթ գրանցված 80,04–ից հասնելով 80,23 կետի։

Գերմանիայի տարեկան գնաճը հոկտեմբերին, ըստ նախնական տվյալների, պահպանվել է սեպտեմբերի մակարդակում և կազմել 2 տոկոս, այն դեպքում, որ փորձագետները տեմպերի մինչև 1,9 տոկոս դանդաղեցում էին ենթադրում։

Իսպանիայի մանրածախ վաճառքները սեպտեմբերին 10,9 տոկոսով նվազել են տարեկան կտրվածքով։ Ցուցանիշի նվազումը, որը շարունակվում է 27 ամիս շարունակ, առավելագույնն է 2006թ.–ի հուլիսից ի վեր։

Միաժամանակ կանխատեսումների համեմատ ավելի դրական է եղել ԱՄՆ–ից ստացված վիճակագրությունը։ Այսպես, երկրի սպառողական ծախսերը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել են 87,9 մլրդ դոլարով կամ 0,8 տոկոսով, այն դեպքում, երբ բնակչության եկամուտներն աճել են 48,1 միլիարդով կամ 0,4 տոկոսով։ Վերլուծաբանները ծախսերի 0,6 տոկոսանոց, եկամուտների 0,4 տոկոսանոց աճ են կանխատեսել։

Հուսալի ակտիվ համարվող ամերիկյան արժույթի պահանջարկն աջակցություն է գտնում ներդրողների կողմից՝ սեփական խնայողությունները ռիսկի չենթարկելու ցանկությամբ` ԱՄՆ–ի արևելյան ծովափին փոթորկող «Սենդի» մրրիկի ֆոնին։  Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ տարերային աղետի հասցրած  վնասների չափը ապահովագրական ընկերություններին կարող է կազմել 5–10 մլրդ դոլար։

«Իսպանիայի թուլացող տնտեսությունը և «Սենդի» փոթորկի հետևանքների շուրջ մտավախություններն այն երկու պատճառներն են, որոնք ստիպում են ներդրողներին վաճառել եվրոն։  Իսպանիայի իշխանությունները, որոնք չեն ցանկանում դիմել ֆինանսական օգնության համար, աստիճանաբար թուլացնում են եվրոպական երկրների պետական պարտատոմսերի գնման վերաբերյալ Եվրոպական կենտրոնական բանկի ծրագրի դրական ազդեցությունը»,– Worldwide Markets-ի  առաջատար մասնագետ Ջոզեֆ Տրեվիզանիի խոսքը մեջբերում է  Bloomberg գործակալությունը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img