Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Dec 13, 2012

Հայաստանում դեկտեմբերի 13-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 407,05 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 13–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 407,05 դրամ է կազմել:

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը hայկական դրամի նկատմամբ դեկտեմբերի 13-ին 405,89 դրամ է կազմել

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը hայկական դրամի նկատմամբ, ձևավորված Հայաստանի արժութային շուկայում դեկտեմբերի 13-ին, դեկտեմբերի 12-ի ցուցանիշի համեմատ կրճատվել է 0,09 կետով և կազմել է 405,89 դրամ, տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Գործ է հարուցվել Մոսկվայում հայկական արժույթը կեղծող խմբի դեմ

Քննչական մարմինները Մոսկվայում քրեական գործ են հարուցել հանցավոր խմբի հինգ մասնակիցների դեմ, ովքեր կեղծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի թղթադրամներ, ինչպես նաև եվրո, հինգշաբթի հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունը:

Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները նոյեմբերին նվազել են 4,8%-ով` դառնալով 246,2 մլրդ դրամ

ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2012թ.-ի նոյեմբերին կազմել են շուրջ 246,2 մլրդ դրամ՝ 4,8 տոկոսով նվազելով նախորդ ամսվա համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հայաստանի առևտրային բանկերի կողմից պարտատոմսերում ներդրած ավանդները հոկտեմբերին աճել են 16,2%-ով՝ մինչև 157,1 մլրդ դրամ

Հայկական բանկերը 2012 թվականի հոկտեմբերի վերջին պետական պարտատոմսերում մոտ 157,1 մլրդ դրամ են ներդրել, ինչն ավելի է սեպտեմբերի ցուցանիշից 16,2 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Մերքել. «Եվրախումբը հինգշաբթի, ամենայն հավանականությամբ, կհաստատի Հունաստանի ֆինանսական օգնությունը»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը կարծում է, որ Եվրախումբն արդեն հինգշաբթի կարող է հաստատել Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրումը, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

ՀՀ ԿԲ-ն 4 մլրդ դրամի պետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20172323 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում, տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից:

ՀՀ միջազգային համախառն պահուստները 3–րդ եռամսյակում կրճատվել են 1,1%–ով և 1 739 մլն դոլար կազմել

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 1 739 մլն դոլար` երրորդ եռամսյակի սկզբի համեմատ կրճատվելով 19,8 մլն դոլարով կամ 1,1 տոկոսով, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

ԱՄՆ ԴՊՀ–ի մոնետար որոշումների հիման վրա դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ

ԱՄՆ ԴՊՀ-ն որոշել է «Թվիստ օպերացիա» ծրագրի ավարտից հետո շարոնակել երկարաժամկետ պարտատոմսերի գնումները։ Այս որոշման ֆոնին չորեքշաբթի դոլարի փոխարժեքը նվազել է եվրոյի նկատմամբ, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը:

Ճապոնական իենի թուլացման ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները դեկտեմբերի 13-ի առուվաճառքներն աճով են բացել ճապոնական իենի թուլացման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը:

ԵԿԲ–ն եվրագոտու բանկերը վերահսկելու լիազորություն է ստացել

ԵՄ–ի անդամ 27 երկրների ֆինանսների նախարարների` Բրյուսելում անցած բանակցությունների արդյունքում Եվրոպական կենտրոնական բանկը եվրոգոտու բանկերը վերահսկելու լիազորություն է ստացել։ Համապատասխան որոշումը Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեր Մոսկովիչիի փոխզիջման արդյունք էր։