ԱՄՆ ԴՊՀ–ի մոնետար որոշումների հիման վրա դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ԴՊՀ-ն որոշել է «Թվիստ օպերացիա» ծրագրի ավարտից հետո շարոնակել երկարաժամկետ պարտատոմսերի գնումները։ Այս որոշման ֆոնին չորեքշաբթի դոլարի փոխարժեքը նվազել է եվրոյի նկատմամբ, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը:

Նստաշրջանի ավարտին եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է՝ մեկ եվրոյի դիմաց կազմելով 1,3074 դոլար՝ նախորդ առուվաճառքի փակման ժամանակ գրանցված մեկ եվրոյի դիմաց 1,3006 դոլարի համեմատ:  Ճապոնական  արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է՝ երեքշաբթի գրանցված մեկ դոլարի դիմաց 82,51 իենի փոխարեն կազմելով մեկ դոլարի դիմաց 83,27 իեն: ԱՄՆ առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է՝ նախորդ օրը գրանցված 79,95 կետից հասնելով 79,85 կետի:

ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների կոմիտեն երկօրյա նիստից հետո որոշել է պահպանել բազային տոկոսադրույքը՝  տարեկան 0-0,25 տոկոս ռեկորդային ցածր մակարդակում և ընթացիկ տարվա վերջին «Թվիստ օպերացիա»–ի ժամկետը լրանալուցի հետո շարունակել ամսական 45 մլրդ դոլար գումարի չափով երկարաժամկետ պարտատոմսերի հետգնումը: Բացի այդ, կարգավորիչը պահպանել է QEIII շրջանակներում հիփոթեքային պարտատոմսերի հետգնման ծավալը՝ 40 մլրդ դոլար:

Շուկայի մասնակիցների համար անսպասելի էին գործազրկության և գնաճի վերաբերյալ շեմային նիշերի հաստատումը, առանց որոնց հասնելու բազային դրույքը չի փոխվի: Անհրաժեշտ է մինչև 6,5 տոկոս և ավելի ցածր նիշի գործազրկության կրճատում, իսկ գնաճը պետք է լինի 2,5 տոկոսից ոչ պակաս, որպեսզի դրույքը բարձրացվի: Ավելի վաղ ԴՊՀ-ն հրապարակել էր ռեկորդային ցածր մակարդակում դրույքի պահպանման մոտավոր ժամկետները:

«Սա աննախադեպ քայլ է՝ մոնետար փոխարժեքը նման նպատակային ցուցանիշներին կապելը, հենց դա էլ բացասաբար ազդեցություն ունեցավ դոլարի վրա»,- կարծում է DailyFX-ի արժութային վերլուծաբան Դևիթ Սոնգը (David Song), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը:

Ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը կապված էր նաև ԱՄՆ բյուջեի պակասուրդի տվյալների հետ: Նոյեմբերին այն կազմել է 172 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 152,4 մլրդ դոլարի դիմաց: Վերլուծաբանները սպասում էին, որ պակասուրդը 170 մլրդ կկազմի: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img