Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Apr 3, 2013

ՌԴ ԿԲ–ն «Բազել III»–ի շրջանակներում արևմտյան պահանջներին համադրելի պահանջներ կներկայացնի կապիտալի նկատմամբ

Ռուսական բանկերի կապիտալի նկատմամբ պահանջները «Բազել III»–ի չափանիշների շրջանակներում համադրելի կլինեն արևմտյանների հետ, հայտնել է Банки.ру պորտալը` վկայաբերելով ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկուն։

ՀԲ–ն մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացման գործողությունների համարձակ ծրագիր է առաջարկում

Համաշխարհային բանկի Խմբի նախագահ Ջիմ Յեն Կիմը կոչ է արել միջազգային հանրությանը նոր ծավալուն նպատակներ սահմանել բնակչության առավել խոցելի շերտերին աջակցություն ցուցաբերելու ոլորտում։ Նա մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացման գործողությունների և աշխարհի յուրաքանչյուր երկրների առավել աղքատ քաղաքացիների եկամուտների` 40–տոկոսանոց էական աճի արդյունքում բնակչության բոլոր շերտերի բարեկեցության ապահովման համարձակ ծրագիր է առաջարկել, հայտնում է ՀԲ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ապրիլի 3–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417,75 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 3–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 417,75 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 3–ին 417,84 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 3–ի արդյունքներով, ապրիլի 2–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.21 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 417,84 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում գնաճը 2013թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3% է կազմել

Հայաստանում գնաճը 2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3%, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է հետգնել

ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պետական գանձապետական պարտատոմսեր է հետգնել։

Հայաստանի ԿԲ–ն ապրիլի 3–ին 1 մլրդ դրամի կարճաժամկետ ՊԿՊ է տեղաբաշխել

Հայաստանի Կենտրոնական բանկը ապրիլի 3–ին 1 մլրդ դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Անելիք Բանկում «Էքսպրես ուսանողական վարկեր» կարելի է ստանալ նաև առանց երաշխավորողի

Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` հասանելի դարձնել ուսմանն ուղղված վարկավորումը, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսուհետ լավ վարկային պատմություն ունեցող վարկառուներին «Էքսպրես ուսանողական վարկեր» կտրամադրի առանց երաշխավորողի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

ԱՄՀ–ն մտադիր է Կիպրոսին 1 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրել. Լագարդ

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է Կիպրոսին մոտ 1 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրել` միջազգային վարկատուների «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) հետ երկրի կառավարության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը, որը մեջբերում է հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի խոսքը։

Ապահովագրավճարների բեռի տակ գտնվող փոքր բիզնեսը կկորցնի հասանելիությունը ֆինանսներին

Ռուս անհատ ձեռներեցները, որոնց թիվը ապահովագրավճարների բարձրացումից հետո արդեն կրճատվել է 350 հազարով, հարկերից խուսափելու և իրենց գործը պահպանելու փորձում կնազեցնեն բիզնեսի թափանցիԿությունը` այդպիսով փակելով բանկային վարկավորման իրենց հասանելիությունը և հարվածի տակ դնելով միկրոֆինանսավորման շուկան, կանխատեսում են «Փրայմ» գործակալության կողմից հարցված փորձագետները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՆ բորսաներն աճել են դրական վիճակագրության, Կիպրոսից ստացված նորությունների հիման վրա

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առուվաճառքների ավարտին աճել են երկրի արդյունաբերական պատվերների ծավալով ուժեղ վիճակագրական տվյալների և վարկատուների հետ Կիպրոսի համաձայնագրի մասին նորությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։