ԱՄՆ բորսաներն աճել են դրական վիճակագրության, Կիպրոսից ստացված նորությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առուվաճառքների ավարտին աճել են երկրի արդյունաբերական պատվերների ծավալով ուժեղ վիճակագրական տվյալների և վարկատուների հետ Կիպրոսի համաձայնագրի մասին նորությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն աճել է 0,61 տոկոսով և կազմել է 14662,01 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն աճել է 0,48 տոկոսով և հասել 3254,86 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն ամրապնդվել  է 0,52 տոկոսով` մինչև 1570,25 կետը։

ԱՄՆ–ի արդյունաբերական պատվերների ծավալը փետրվարին 3 տոկոսով ավելացել է հունվարի համեմատ։ Տվյալները վերլուծաբանների կանխատեսումներից առավել լավ են գտնվել, ովքեր հաշվետու ամսում պատվերների թվի 2,9 տոկոսանոց աճ էին ակնկալում։ Միաժամանակ ցուցանիշը հունվարին վերանայվել է դեպի բարձրացում, ըստ նորացված տվյալների` այն կրճատվել է 1 տոկոսով, ոչ թե 2 տոկոսով։

Այդուհանդերձ, Նյու Յորքի գործնական ակտիվության ցուցիչը նվազել է մարտին` փետրվարին գրանցված 58,8 կետից իջնելով հինգ ամսում գրանցված նվազագույն` 51,2 կետի։

Կիպրոսը երեքշաբթի հայտնեց վարկատուների հետ համաձայնագիր ձեռք բերելու մասին, որը քննարկվում էր 2012թ.–ից։ Ըստ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Խրիստոս Ստիլիանիդիսի հայտարարության` Կիպրոսը «ժամանակի մեղմացում» ստացավ, որը թույլ է տալիս ավելի լավ իրականացնել ծրագիրը, կրճատել գործազրկությունը և նոր աշխատատեղեր ապահովել։ Պետական հատվածի կրճատումը կկազմի 4,5 հազար աշխատող` ի սկզբանե նախատեսված 5 հազարի փոխարեն։

«Սա հերթական հաստատումն է, որ տնտեսությունը լավ վիճակում է։ Տվյալների մեծ մասը, որոնք մենք տեսնում ենք, հաստատում են, որ զարգացումը շարունակվում է»,– MarketWatch գործակալությանն ասել է PNC Wealth Management–ից Ջիմ Դունիգանը (Jim Dunigan)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img