Անելիք Բանկում «Էքսպրես ուսանողական վարկեր» կարելի է ստանալ նաև առանց երաշխավորողի

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` հասանելի դարձնել ուսմանն ուղղված վարկավորումը, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսուհետ  լավ վարկային պատմություն ունեցող վարկառուներին  «Էքսպրես ուսանողական վարկեր» կտրամադրի առանց երաշխավորողի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Էքսպրես ուսանողական վարկեր»-ի առավելություններից է նաև պահանջվող թղթաբանության քիչ լինելը և վարկի տրամադրման արագությունը (վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը սահմանված է ընդամենը 24 ժամ):

Առավելություններից անհրաժեշտ է  առանձնացնել նաև այն հանգամանքը, որ կրկնակի անգամ վարկը ստանալիս, եթե նախորդ վարկը մարելիս ուշացումներ չեն եղել, վարկառուն կստանա 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից, այսինքն` վարկը կտրամադրվի 16,25% տարեկան տոկոսադրույքով, որը նվազագույնն է այս պահին շուկայում առկա առաջարկներից:

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը, վերջերս Հանրապետության նախագահն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ուսանողական վարկավորումը պետք է դարձնել հնարավորինս հասանելի ավելի մեծ թվով անձանց համար:

«Հաշվի առնելով ՀՀ Նախագահի ելույթում արծարծած վերը նշված խնդիրը, համադրելով այն Բանկի ռեսուրսների և ռիսկայնության հետ, այսուհետ լավ վարկային պատմություն ունեցող անձանց Բանկը կտրամադրի ուսանողական վարկեր նաև առանց երաշխավորողի, ինչը, կարծում եմ, կխթանի ավելի մեծ թվով անձանց օգտվել ուսանողական վարկավորումից»,– ասել է նա։

Ըստ Ճզմաչյանի` եթե, այնուամենայնիվ, պահանջվի երաշխավորող, այն կարող է լինել նաև ընտանիքի անդամ, որը նույնպես ընդունելի տարբերակ է ավելի մեծ թվով անձանց համար:

«Բանկի կողմից մշակված  այս վարկատեսակը , վստահ եմ, ավելի դյուրին կդարձնի ուսման վարկավորման պրոցեսը, որը ես շատ եմ կարևորում, քանի որ լիարժեք համամիտ եմ այս բանկային գործիքի կարգախոսի հետ` «Կրթությունը բարեկեցության հիմքն է»,– ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ սույն թվականի մարտի 7-ից «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն սկսեց նաև պետական ծրագրով ուսման վարկավորման գործընթացը, որով ուսանողական վարկերը տրամադրվում են 12 % տոկոսադրույքով, որից պետությունը բոլոր շահառուների համար սուբսիդավորում է 2 %: Նշված վարկային ծրագրով ուսումնական վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կատարվում է վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img