ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով գործարքների համախառն ծավալն արտերկրում 2013 թվականի փետրվարին կազմել է 4 մլրդ դրամ` նվազելով 40.4 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի փետրվարի տեղեկատուում։
Գործարքների թիվը կազմել է 74.1 հազար (մեկ ամսվա ընթացքում անկումը` 37,3%)։
Միաժամանակ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 2.7 մլրդ դրամ, ինչը 46.4 տոկոսով պակաս է 2012 թվականի հունվարի ցուցանիշից։
Հանրապետության սահմաններից դուրս պլաստիկ քարտերով կանխիկացումների ծավալը փետրվարին կազմել է 1.2 մլրդ դրամ` հունվարի 1.59 մլրդ դրամի դիմաց (անկումը մեկ ամսվա ընթացքում` 21,3%)։
Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ հաճախորդների պլաստիկ քարտերի տրամադրումը և սպասարկումն իրականացրել է Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ 19 առևտրային բանկեր, միաժամանակ, մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգին։ -0-