ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա ապրիլի 11–ին դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:
Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է ապրրիլի 10–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել էր մեկ դոլարի դիմաց 418 դրամ։
Ապրիլի 11–ի արդյունքներով` միջին շուկայական գները կազմում են` $1 –418,02 դրամ, €1 –547,44 դրամ։ -0-