ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 17–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:
Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է հունիսի 14–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել էր մեկ դոլարի դիմաց 414,50 դրամ։
Հունիսի 17–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 413,52 դրամ, 1 եվրոն` 551,64 դրամ։ -0–